ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
06.12.2019 | 15:08

Մեր քաղաքագիտական գնահատականներում մենք միանշանակ շաղկապում ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործն արտաքին քաղաքական զարգացումների հետ՝ ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իրավական փաթեթավորում են տալիս բացառապես քաղաքական գործընթացին, և, տեսնելով դա, գալիս ենք հետևյալ եզրակացությանը, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնի հեռախոսազրույցի արտահոսք եղավ, որտեղ իշխանավորները պնդում են, որ Քոչարյանի նկատմամաբ գործը ջուր է: Եթե գնանք այս տրամաբանությամբ, կարող ենք ասել, եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է», - հայտարարեց Արմեն Աշոտյանը:


Նա նշեց՝ անհամբեր կսպասեն պատմության դատին, տեսնելով, թե ում նկատմամբ հարուցված քրեական գործն ապագայում կլինի կրակ կամ հուր և ում նկատմամբ հարուցված քրեական գործը կլինի հող:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ